Օգոստոս 4, 2015
2015թ.-ի օգոստոսի 3-ին Բ. Գրիգորյանի ղեկավարած խումբը «ԱՐԵԱԼ» արագացուցչի ԳԲՀ թնդանոթի համար ստացել է նոր մեծ լիցքով աշխատանքային ռեժիմ հետևյալ ցուցիչներով՝ թանձրուկի լիցք – 650 պԿ, էլեկտրոնային փնջի էներգիա – 4.8 ՄէՎ, ազդակի հաճախականության տեմպ – 5 Հց, թանձրուկի երկարություն- 480 ֆվրկ և ԳԲՀ հզորություն (առաջ) – 5.8 ՄՎտ: «ԱՐԵԱԼ» արագացուցչի նախագծով նախատեսված թանձրուկի լիցքը 100 պԿ է: «ԱՐԵԱԼ» արագացուցչի մեծ լիցքով աշխատանքային ռեժիմը նախատեսված է առաջադեմ կիլվատերային հիմք ունեցող արագացմանն ու ճառագայթային հիմնարար հասկացություններին առնչվող փորձարարական հետազոտությունների համար:
Նոր աշխատանքային ռեժիմը ստացվել է արագացուցչի աշխատանքային պարամետրերի բարելավման և կարգավորման արդյունքում՝ 2015թ.-ի հունիս-հուլիս ամիսներին: Իրականացվել են «ԱՐԵԱԼ» արագացուցչի սպասարկման հետևյալ աշխատանքները.
- Կատոդի դիրքի, ԳԲՀ բաղադրիչների և թնդանոթի ռեզոնանսի կայունության բարելավում,
- Թնդանոթի սառեցման համակարգի բարելավում և վերազինում,
- Մեծ հզորության ԳԲՀ բաղադրիչների չափում և ճշգրիտ համալարում,
- Ուշացման և հաճախության գեներացման համակարգերի բարելավում: