Փետրվար 9, 2026

ARPA ինստիտուտը հայտարարում է մրցույթ հայ գիտնականների համար

ARPA ինստիտուտը հայտարարում է Ադրին Ղարախանիի անվան երիտասարդ գիտնականների ամենամյա գյուտերի մրցույթի մեկնարկի մասին։

Մրցույթը նպատակ ունի խրախուսել երիտասարդ գիտնականներին, որոնք աշխատում են գիտության, ճարտարագիտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիաների և ստեղծագործ գյուտարարության ոլորտներում, ինչպես նաև զարգացնել նրանց խնդիրների լուծման հմտությունները։

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան՝ Հայաստանում բնակվող հայ շրջանավարտներ, ինժեներներ և գիտնականներ։

Հաղթողը կստանա 10,000 ԱՄՆ դոլար՝ իր գյուտի հետագա զարգացման և այն հնարավոր կոմերցիոն արտադրանքի վերածելու համար։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս. թ. մայիսի 15-ն է։

Մանրամասն տեղեկությունը հասանելի է այստեղ։