Ապրիլ 16, 2018
Սույն թվականի ապրիլի 11-13-ը Երևանում անց կացվեց 18-րդ միջազգային մասնագիտացված «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2018» ցուցահանդեսը: ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը ներկա գտնվեց ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որից հետո շրջեց մասնակից հաստատությունների տաղավարներով: Պրն. Մկրտչյանը ծանոթացավ նաև «ՔԵՆԴԼ» ինստիտուտի ընթացիկ աշխատանքներին և հնարավորություններին: ԱՐԵԱԼ նախագծի ղեկավար Բ. Գրիգորյանը ներկայացրեց ծրագրի վերջին ձեռքբերումներն ու արագացուցչի վրա իրականացվող փորձարարական աշխատանքները: