Հունիս 12, 2018
Սույն թվականի մարտի 26-29 Օքսֆորդում (Միացյալ Թագավորություն) անցկացված ALEGRO 2018 աշխատաժողովի քննարկումների արդյունքում «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ին պաշտոնապես դարձել է նոր արագացուցիչների եվրոպական ցանցի (EuroNNAc) անդամ: ALEGRO աշխատաժողովի նպատակն է European Strategy Group-ի և ICFA–ի համար արագացուցիչների միջազգային ռազմավարական ծրագիր կազմել:
Աշխարհի ավելի քան 50 ինստիտուտ համախմբող EuroNNAc-ը հանդիսանում է եվրոպական գիտության և հասարակության համար արագացուցչային հետազոտությունների և նորարարությունների ARIES ծրագրի անդամ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Հորիզոն 2020 ծրագրի կողմից: