Հունիս 17, 2025

DESY-ի գիտնականների այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ. նոր նախագծեր, նոր հետազոտություններ

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի և Գերմանիայի DESY ազգային գիտական կենտրոնի միջև երկարամյա համագործակցության շրջանակներում ս.թ. հունիսի 16-ին  «ՔԵՆԴԼ»  ՍՀԻ էին այցելել DESY-ի առաջատար գիտնականներ, դոկտորներ Ալկե Մինցը և Կլաուս Ֆլոտտմաննը: Հանդիսանալով ինստիտուտի կողմից ներքին և արտասահմանյան ներկայացված դրամաշնորհների, ինչպես նաև արդեն իրականացվող ծրագրերի համաղեկավար՝ նրանք «ՔԵՆԴԼ»-ի գիտաշխատողների հետ քննարկեցին ընթացիկ աշխատանքները, իրականացվող հետազոտությունները և հետագա նախագծերը: