Մայիս 30, 2017
Համաձայն 2015թ. հոկտեմբերի 6-ին hայ-գերմանական գիտության օրվան նվիրված միջոցառման ընթացքում «ԴԵՍԻ» արագացուցչային կենտրոնի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի միջև փոխանակման մասին կնքված պայմանագրի` «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ին է տրամադրվել տերահերցային տիրույթի օնդուլյատոր: Սա նշանակալից ներդրում է «ԴԵՍԻ» արագացուցչային կենտրոնի կողմից՝ Հայաստանում «ԱՐԵԱԼ» տերահերցային տիրույթի ազատ էլեկտրոնային լազերի (ԱԷԼ) սետղծման համար:
Օնդուլյատորը ընդմիջվող բևեռային դիպոլների պարբերական կառուցվածք ունեցող երկար մագնիս է, որում էլեկտրոնները շարժվում են սինուսոիդային հետագծով և օնդուլյատորի առանցքով նեղ անկյունային ռեզոնանսային հաճախությամբ կոնում արձակում են էլեկտրամագնիսական ալիք: Տերահերցային տիրույթի օնդուլյատորային մագնիսը «ԱՐԵԱԼ» հետազոտական կայանում նախատեսվող «ԱԼՖԱ» փորձարարական կայանի բաղկացուցիչ մասն է կազմում: Նոր կայանը նախատեսված է միջինֆրակարմիր և տերահերց տիրույթի ալիքի երկարության վրա կոհերենտ ճառագայթման ստացման համար: Այն հիմնված է սպոնտան ինքնաուժեղացվող էմիսիայով (SASE) ազատ էլեկտրոնային լազերի (FEL) սկզբունքի վրա և օգտագործելու է ավելի բարելավված «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի 20-50 ՄէՎ էներգիայով էլեկտրոնային փնջեր: