Մարտ 15, 2021
Դիմումների ընդունման վերջնաժամկետը լրացել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար Տնօրենի թեկնածուի նկատմամբ առաջադրվող պահանջները` Մինչև 65 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Բնական կամ տեխնիկական գիտությունների բնագավառում […]
Օգոստոս 1, 2025
Ս.թ. հուլիսի 31-ին կայացավ ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը: Նիստի ընթացքում ՀԽ նախագահը ծանոթացրեց նորանշանակ կազմի անդամներին, ներկայացրեց ինստիտուտի տնօրենին: ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի տնօրենը զեկույցով ներկայացրեց ինստիտուտի ծրագրերը, ռազմավարական ուղղություններն ու մշակումները: ՀԽ-ն […]
Հունիս 17, 2025
«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի և Գերմանիայի DESY ազգային գիտական կենտրոնի միջև երկարամյա համագործակցության շրջանակներում ս.թ. հունիսի 16-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ էին այցելել DESY-ի առաջատար գիտնականներ, դոկտորներ Ալկե Մինցը և Կլաուս Ֆլոտտմաննը: Հանդիսանալով ինստիտուտի կողմից ներքին և արտասահմանյան ներկայացված […]
Հունիս 9, 2025
Այսօր՝ հունիսի 9-ին, ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում կայացավ գիտական-ճանաչողական միջոցառում, որը նվիրված էր ինստիտուտի համահիմնադիր և առաջին նախագահ, մեծ բարերար Ժիրայր Հովնանյանի հիշատակին, ինչպես նաև UNESCO–ի համաշխարհային նախաձեռնությամբ իրականացվող Լույսի միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցում էին Երևանի տարբեր […]
Հունիս 6, 2025
Ս.թ. հունիսի 5-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում կայացավ սեմինար՝ «Ջրում միջուկային երևույթների գրանցման հնարավորությունների մասին» թեմայով: Զեկուցում էր ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Ռ. Բալասանյանը:
Մայիս 12, 2025
ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է սիրելի տնօրենին հոբելյանի առթիվ՝ մաղթելով բարօրություն, գիտության ոլորտում շարունակական հաղթանակներ և նորանոր ստեղծագործ գաղափարներ: Միշտ շրջապատված լինեք Ձեզ սիրող և հարգող մարդկանցով, ովքեր բարձր են գնահատում Ձեր մարդկային […]
Ապրիլ 22, 2025
Ապրիլի 21-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում կայացավ ինստիտուտի նախկին աշխատակից՝ դոկտոր, պրոֆեսոր Էդմոնդ Գազազյանի ծննդյան 89-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա էին դուստրը, նախկին ասպիրանտները, գործընկերները: Կիսվելով հաճելի հիշողություններով՝ բոլորն արժևորեցին պրոֆեսորի մեծ դերն ու ներդրումը գիտության զարգացման […]
Ապրիլ 10, 2025
Ապրիլի 9-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի երիտասարդ գիտնականները հանդես եկան վերջին 6 ամսվա ընթացքում իրենց կատարած աշխատանքների զեկույցներով: Ի տարբերություն նախորդ սեմինարների` այս անգամ զեկույցները ներկայացվեցին անգլերենով, որի նպատակը երիտասարդների՝ հետագայում միջազգային գիտաժողովներին անկաշկանդ մասնակցության խթանումն էր:
Ապրիլ 2, 2025
«Ցածր չափաբաժնով ճառագայթման ռիսկեր. ներկա հետազոտություն և ապագա հեռանկարներ» առաջատար հետազոտությունների աշխատաժողովը ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպություն) հովանավորությամբ անցկացվող սեմինար է, որը կազմակերպվել է ՄակՄաստերի համալսարանի (Կանադա) և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից: Այն բացառիկ […]
Մարտ 21, 2025
Մեծ ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Լազիևը, ով Հայաստանում արագացուցչային ֆիզիկայի հիմնադիրներից մեկն էր։ Էդուարդ Մկրտչի Լազիևը ծնվել է 1933 թվականի հուլիսի 17-ին, Ախալցխայում։ 1956 թվականին ավարտել է Մոսկվայի էլեկտրատեխնիկական ինստիտուտը և նույն թվականից միացել ԱՐՈՒՍ նախագծի իրականացման աշխատանքներին՝ […]
Մարտ 19, 2025
Մարտի 19-ին «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի 8-րդ և 9-րդ դասարանների մի խումբ աշակերտներ ֆիզիկայի ուսուցչուհու ուղեկցությամբ այցելեցին ՔԵՆԴԼ ՍՀԻ: Նրանց համար կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում դպրոցականներին ներկայացվեց ինստիտուտում գործող լաբորատորիաները, ԱՐԵԱԼ արագացուցիչը, դրանց կիրառությունների լայն շրջանակը: […]