Մարտ 15, 2021

Բաց մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար

«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար

 

Տնօրենի թեկնածուի նկատմամբ առաջադրվող պահանջները`

  • Մինչև 65 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի,
  • Բնական կամ տեխնիկական գիտություն­ների բնագավառում առնվազն թեկնածուի գիտական աստիճան,
  • Բնագիտական կամ տեխնիկական գիտությունների բնագավառում՝ արագացուց­չային ֆիզիկայի կամ արագացուցչի կիրառմամբ փորձարարական հետազոտու­թյունների բնագավառ­ներում, ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ,
  • Բնագիտական կամ տեխնիկական գիտությունների բնագավառում գիտական ստորա­բաժանման ղեկավարման առնվազն 5 տարվա փորձ,
  • Բնագիտական կամ տեխնիկական գիտությունների բնագավառում ժամանակակից գիտական ենթակառուցվածքի նախագծի հաջող մշակում, ստեղծում և ղեկավարում,
  • Արտասահմանյան գիտահետազոտական հաստատություններում գործնական կապերի առկայություն և համատեղ գիտական աշխատանքների կատարման փորձ:

Դիմողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

  • Դիմում (լրացվում է տեղում)
  • Երկու լուսանկար (3×4 չափի)
  • Անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոց. քարտ) պատճեններ
  • Ինքնակենսագրություն (ռեզյումե)
  • Գիտական աշխատանքների ցանկ
  • Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, գիտական աստիճանը, գիտական կոչումը հավաստող վկայականների պատճեններ
  • Հիմնադրամի՝ առաջիկա 5 տարիների համար պլանավորվող գիտական գործունեության և զարգացման նախագիծ

 

Մրցույթին դիմելու ընթացակարգը՝

Հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը (համարակալված և յուրաքանչյուր էջի ետնամասում ստորագրված) առձեռն ներկայացվում է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների» ինստիտուտ (hասցե՝ Հր. Աճառյան 31, ք. Երևան, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-17:00):

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է` 14.04.2021թ.

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների» ինստիտուտ կամ զանգահարել +374–(10)-612558, +374–(10)-629806 հեռախոսահամարներով: