Սեպտեմբեր 26, 2014
Հաջողությամբ ավարտվել են «Sutter Instruments» ընկերության լազերային սկանավորմամբ երկֆոտոն մանրադիտակի և Newport Co ընկերության լազերային միկրոմշակման աշխատանքային կայանի տեղադրման աշխատանքները: Գերարագ, բարձր իմպուլսային էներգիայով պինդ մարմնային ինֆրակարմիր լազերը, որը նախատեսված էր ԱՐԵԱԼ արագացուցչի համար, օգտագործվել է թե՛ մանրադիտակի և թե՛ միկրոմշակման կայաններում: Տատանման բարձր հաճախականության գործակցով լազերային իմպուլսները օգտագործվում են լազերային սկանավորմամբ երկֆոտոն մանրադիտակի շահագործման նպատակով, մինչդեռ ուժեղացուցչի ելքից արտաբերվող բարձր էներգիայով իմպուլսները օգտագործվում է միկրոմշակման կայանում:
Մանրադիտակի աշխատանքը փորձարկելու նպատակով ֆլուորեսցենտային նկարներ են ստացել ցուլի թոքային անոթների էնդոթելային բջիջների նմուշից, որը պիտակավորված էր Invitrogen BODIPY FL ներկանյութով:
Միկրոմշակման կայանի ճշգրիտ աշխատանքը ցուցադրելու նպատակով սիլիցիումի թիթեղի վրա կատարվել է զուգահեռ գծերի փորագրում: