Փետրվար 5, 2025

HEXAGON Leitz Reference 5.4.3 Մեքենայի Ձեռքբերում

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմակերպած «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթ»-ի ֆինանսավորմամբ, 10-28/22Eq-3 պայմանագրի շրջանակներում ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն ձեռք է բերել HEXAGON Leitz Reference 5.4.3 մեքենան:

HEXAGON Leitz Reference 5.4.3-ը ստուգաչափիչ մեքենա է, որը նախատեսված է արտադրանքի կամ առարկայի երկրաչափական տեղեկատվությունը որոշելու համար: Կոորդինատների չափիչ մեքենաները (CMM) լուծում են  չափագիտական ​​տարբեր խնդիրներ: Այս մեխանիզմները հնարավորություն են տալիս կատարել տարբեր բարդության սարքերի երկրաչափական պարամետրերի գործառնական չափումներ:

CMM-ը կշահագործվի ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի ինժեներական և տեխնոլոգիական բաժնի կողմից տարբեր խնդիրների լուծման համար, այդ թվում՝ գործող AREAL էլեկտրոնային գծային արագացուցչի տեղադրման և մասերի չափումների համար: