Օգոստոս 4, 2014
Սկսվել են «ԱՐԵԱԼ» լազերային համակարգի բազմաթանձրուկային մոդուլի տեղադրման աշխատանքները: Տեղադրման և չափումների աշխատանքները կատարվում են ֆրանսիական “Amplitude Systèmes” ընկերության ներկայացուցիչ Վինսոն Կլեի, ֆ. մ. գ. թ. Ա. Երեմյանի (ՔԵՆԴԼ) և Հ. Տոնեյանի (ԵՊՀ) կողմից:
Այս նոր մոդուլը «ԱՐԵԱԼ» սարքավորման համար հնարավորություն կտա ստանալ բազմաթանձրուկ էլեկտրոնային փնջերով աշխատանքային ռեժիմ: Բազմաթանձրուկային ռեժիմը նախատեսում է 50 ՄՀց հաճախությամբ 30 պԿ լիցքով 16 թանձրուկային իմպուլս: Սա մեծ առաջընթաց է ապահովում «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա արագացուցչային համակարգերի, ճառագայթման նոր աղբյուրների, ժամանակային լուծողունակությամբ փորձարկումների բարեհաջող իրագործման համար: