Դեկտեմբեր 28, 2016

Նոր շեղող ռեզոնատոր գերարագ գիտությունների համար

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում բարեհաջող պատրաստվել է գերկարճ թանձրուկի երկարության չափման համար նախատեսված շեղող ռեզոնատորի ալյումինե նախատիպը: «ԴԵՍԻ»-ում մեխանիկական և ռադիոհաճախականության չափումներից հետո, արդեն իսկ կսկսեն պատրաստել պղնձյա շեղող ռեզոնատոր: «ԴԵՍԻ»-ի (Համբուրգ, Գերմանիա), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի (Տրոիցկ, Ռուսաստան) և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի մասնագետների համագործակցության արդյունքում ստեղծված նոր շեղող ռեզոնատորը շատ կարևոր փուլ է ֆեմտո և ատտովայրկյանային ժամանակային միջակայքում գերկարճ թանձրուկի դիտարկման և «ՌԵԳԻ»-ում և «ԱՐԵԱԼ»-ում հետագայում գերարագ փորձեր իրականացնելու համար: