Հոկտեմբեր 30, 2025

NPRM 2025 համաժողովի մասնակիցների այցը ՔԵՆԴԼ ՍՀԻ

Ս. թ. հոկտեմբերի 27–30-ը Երևանում կայացած «Նեյտրոնային ֆիզիկայի և ճառագայթային նյութերի» (NPRM 2025) համաժողովի մասնակիցներն այցելեցին ՔԵՆԴԼ Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ: Մասնակիցների համար կազմակերպվեց կարճ շրջայց՝ ներկայացնելու ինստիտուտի հետազոտական լաբորատորիաները և ընթացիկ գիտական նախագծերը: Առավելապես ուշադրություն դարձվեց արագացուցիչների վրա հիմնված կիրառություններին և ինստիտուտում իրականացվող ընթացիկ հետազոտություններին: