Մայիս 29, 2017

Ատենախոսության պաշտպանություն

Սույն թվականի մայիսի 25-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում գործող ԲՈՀ-ի «Լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» 021 մասնագիտական խորհրդում պաշտպանվել են երկու թեկնածուական ատենախոսություններ:

Սամվել ԶաքարյանԷլեկտրամագնիսական ալիքները շերտավորված կառուցվածքներում և մասնիկների խմբավորում»

Ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, գիտական ղեկավար՝  ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր Մ. Ի. Իվանյան

Վահե ԴանիելյանԲարձր էֆեկտիվությամբ արագացնող կառուցվածքների ստացման տեխնոլոգիայի մշակումը»

Տեխնիկական գիտությունների թեկնածու, գիտական ղեկավար՝ տեխ. գիտ. դոկտոր Վ. Շ. Ավագյան

Երկու ատենախոսություններն էլ ներկայացնում են «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա ներկայումս և ապագայում իրականացվող աշխատանքները և արագացուցչային ֆիզիկայի ու տեխնոլոգիայի բնագավառներում նոր հնարավորություններ տալիս: