Մարտ 5, 2015
ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ու մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնների հետազոտական խմբերը ներկայացրին «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա իրականացված փորձերի առաջին արդյունքները, որոնք անց են կացվում «Գերարագ ճառագայթման մոլեկուլագենետիկական ազդեցությունների ուսումնասիրություն» նախագծի շրջանակներում: Քննարկվեցին «ԱՐԵԱԼ» արագացուցչի փորձարարական սարքավորումները, առաջին արդյունքները և մոտակա պլանները: Ներկայացվեցին հետևյալ թեմաները՝
- Մոլեկուլագենետիկական ազդեցությունների ուսումնասիրություն «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա
պրոֆ. Ռ. Հարությունյան, գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանության ֆակուլտետ ԵՊՀ
Կ.գ.թ Ն. Բաբայան, գենետիկայի և բջջաբանության ամբիոն, կենսաբանության ֆակուլտետ ԵՊՀ
- «ԱՐԵԱԼ» արագացուցչի էլեկտրոնային փնջով ԴՆԹ-ի ճառագայթում/ Պորֆիրինի լուծույթ
ֆ.մ.գ.թ. Լ. Ալոյան, մոլեկուլային ֆիզիկայի ամբիոն, ֆիզիկայի ֆակուլտետ ԵՊՀ
«ՔԵՆԴԼ» թիմը շնորհավորում է հետազոտական խմբերին արդյունավետ սկզբի և առաջին փորձարարական փուլի ավարտի կապակցությամբ: Սա մեծ քայլ է «ԱՐԵԱԼ» արագացուցչի օգտատերերի խմբի ստեղծման և սարքի հետագա զարգացման համար: