Հոկտեմբեր 29, 2019
Սույն թվականի հոկտեմբերի 22-ին և 29-ին «ՔԵՆԴԼ» ինստիտուտ էին այցելել «Տաթև» դպրոցի և «Whiz Code Academy» ուսումնական կենտրոնի սաները: Հաշվի առնելով երիտասարդ սերնդի հետաքրքրվածությունը ֆիզիկայի և վերջինիս կիրառությունների հանդեպ՝ ներկայացվեցին ինստիտուտի` ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաները, ԴԵԼՏԱ լաբորատորիայի փորձարարական կայանները, ինչպես նաև ԱՐԵԱԼ արագացուցչի կիրառությունների լայն շրջանակը: Աշակերտները հնարավորություն ունեցան մասնակցելու նաև մի շարք փորձերի` ծանոթանալով տարբեր հետազոտությունների իրականացման սկզբունքներին: