Հունվար 24, 2020
Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները այս տարվա մեր առաջին այցելուներն էին: Երեխաների համար կազմակերպվեց էքսկուրսիա՝ ցույց տալու ինստիտուտի հետազոտական լաբորատորիաները, և թե ինչպես են գիտնականների կողմից իրականացված աշխատանքները ներգործում մեր առօրյա կյանքի վրա: Աշակերտներն այցելեցին նաև ԱՐԵԱԼ էլեկտրոնային արագացուցչի համալիր և ԴԵԼՏԱ լաբորատորիայի մանրադիտակի և միկրոմշակման կայաններ, որտեղ ծանոթացան արագացուցիչների և լազերների աշխատանքային հիմնական սկզբունքներին:
Լիահույս ենք, որ նման նախաձեռնությունները միմիայն դրական ազդեցություն կունենան երիտասարդ սերնդի վրա՝ ճանապարհ հարթելով դեպի գիտություն: