Փետրվար 29, 2024

ԵՊՀ-ի ուսանողների այցը ՔԵՆԴԼ

Փետրվարի 28-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն հյուրընկալեց ԵՊՀ-ի ֆիզիկայի ինստիտուտի և կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատի ուսանողներին: Ինստիտուտի պատմությանը ծանոթանալուց հետո ուսանողները, գիտաշխատողների ուղեկցությամբ, շրջեցին լաբորատորիաներով, որտեղ ներկայացվեց մագնիսական չափումների, էլեկտրոնային սկանավորող մանրադիտակի, գերբարձր վակուումային տեխնոլոգիաների, փորձարարական կենսաբանության, ԱՐԵԱԼ և ԴԵԼՏԱ համալիրների գործունեությունը: