Փետրվար 10, 2020

«Ահա թե ինչի է հանգեցնում հայ-գերմանական սոցիալականացման փորձը»

Մեծ արձագանք ստացած հայ – գերմանական նախաձեռնությունն արդեն իսկ իրականություն է: Այս ամենի վառ ապացույցն է Համբուրգի համալսարանի մի խումբ ուսանողների հեղինակած ջերմությամբ լի հոդվածը, որը տպագրվել է 1914թ.-ին Բեռլինում հիմնված «Գերմանական-հայկական ընկերության» կողմից 1973թ.-ից հրատարակվող «Հայ-գերմանական նամակագրություն» եռամսյակային ամսագրում (ADK, 185):

Ուսանողներն անդրադարձել են «ՔԵՆԴԼ» ինստիտուտում կազմակերպված մեկ շաբաթյա դասընթացի շրջանակներում անգնահատելի գիտելիքի ու նոր ընկերների ձեռք բերմանը, հարուստ մշակութային կյանքին իրենց ակտիվ մասնակցությանը և այլն: Ուսանողների կողմից նմանատիպ արձագանքն իրապես պարտավորեցնում է էլ ավելի մեծ ոգևորությամբ կազմակերպել 2020թ.-ին կայանալիք հայ-գերմանական համատեղ գործնական դասընթացը:

Ուսանողների հոդվածը (անգլերեն, ռուսերեն, հայերեն)

Հարցազրույց