Ապրիլ 14, 2022

Այսօր մեր լեգանդար հայի, մեծագույն գիտնականի՝ Յուրի Օգաննիսյանի ծննդյան օրն է

Մեծ է նրա ավանդը համաշխարհային գիտության մեջ: 2016 թվականի նոյեմբերի 28-ին, 5-ամսյա հանրային քննարկումներից հետո, Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) հաստատել է Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրած 4 տարրերի անվանումները՝ 113՝ Nihonium (Nh), 115՝ Moscovium (Mc), 117` Tennessine (Ts) և 118` Oganesson (Og)՝ ի պատիվ հայազգի պրոֆեսոր Յուրի Օգաննիսյանի: Նրա՝ հետազոտությունների ժամանակ կիրառվող նորարարական մոտեցումները, վճռորոշ նշանակություն են ունեցել միջուկային ֆիզիկայի բնագավառում, հատկապես` գերծանր տարրերի հայտնաբերման ուղղությամբ: «ՔԵՆԴԼ»-ի թիմը ի սրտե շնորհավորում է պրոֆեսորի ծննդյան օրը և մաղթում նորանոր գիտական նվաճումներ: