Դեկտեմբեր 6, 2023

Անանիա Շիրակացու Անվան Ճեմարանի Աշակերտների Այցը ՔԵՆԴԼ

ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն շարունակում է աշակերտների հյուրընկալությունը: Դեկտեմբերի 6-ին ճանաչողական այցով ինստիտուտ էին ժամանել Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 12-րդ դասարանի աշակերտները: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ շրջայցն սկսվեց ինստիտուտի պատմության, լաբորատորիաների, ապա՝ ԱՐԵԱԼ արագացուցչի գործունեության ներկայացմամբ:

Իրենց ապագան ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ոլորտում տեսնող դպրոցականները հանդես եկան հետաքրքիր ու բազմաբովանդակ հարցադրումներով: