Մայիս 10, 2022

Բաց Դռների Օր ՔԵՆԴԼՈՒՄ

«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը հրավիրում է բոլոր ցանկացողներին տոնելու միասին ԼՈՒՅՍԻ ՕՐԸ, որը տեղի է ունենալու հունիսի 9-ին, ժամը 10:00-ից սկսած՝ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ֆորմատով:

Բաց դռների ընթացքում դուք ականատես կլինեք տարբեր գիտահանրամատչելի փորձերի, կծանոթանաք ինստիտուտի աշխատանքներին, պատմությանը և պարզապես մի փոքր կընկղմվեք գիտության աշխարհ:

Մեր ինստիտուտի դռները բաց են լինելու բոլոր տարիքի անձանց համար և այն ԱՆՎՃԱՐ է:
Եթե միջոցառմանը մասնկացում եք խմբով, ապա նախօրոք գրանցվելը՝ պարտադիր է:

Գրանցվելու համար հետևեք հղմանը՝ https://bit.ly/3OZeKgh

Միջոցառումը, որը նվիրվում է «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ, մեծ բարերար Ժիրայր Հովնանյանի հիշատակին, կտա, նաև, ինստիտուտի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքի մեկնարկը:

Լույսի միջազգային օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային նախաձեռնություն է, որի շրջանակներում «ՔԵՆԴԼ»-ը հանդիսանում է՝ որպես Հայաստանի ազգային հանգույց։ Լույսի միջազգային օրը բարձրացնում է համաշխարհային իրազեկությունը գիտության և տեխնոլոգիաների կարևորության մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հաղորդակցությունը, կայուն զարգացումը, կլիմայի ազդեցությունը և առողջապահությունը: