Մայիս 16, 2022
Մայիսի 13-ին գիտական և կրթական այցերի շրջանակում՝ ՔԵՆԴԼ ՍՀԻ-ին հյուրընկալեց Աբովյան քաղաքի N5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին: Շրջայցի ընթքացքում աշակերտներին ներկայացվեց ինստիտուտի պատմությունը, մագնիսական չափումների, էլեկտրոնային սկանավորող մանրադիտակի, գերբարձր վակուումային տեխնոլոգիաների, փորձարարական կենսաբանության և մի շարք այլ լաբորատորիաների գործունեությունը: ԱՐԵԱԼ արագացուցչային համալիրի և ԴԵԼՏԱ լաբորատորիայի երկֆոտոնային մանրադիտակի և միկրոմշակման փորձարարական կայանների օրինակով ներկայացվեցին լազերների և արագացուցիչների աշխատանքային հիմնական սկզբունքները: