Ապրիլ 21, 2022

Երիտասարդ Գիտաշխատողները և Ուսանողները Զեկուցեցին Ընթացիկ Գործունեության Մասին

Երեկ՝ Ապրիլի 20-ին, «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ սեմինար, որտեղ երիտասարդ գիտաշխատողները և ուսանողները զեկուցեցին իրենց ընթացիկ գործունեության մասին: Այսպիսի սեմինարները շարունակական բնույթ են կրում և նպատակ ունեն սինխրոնիզացնել խմբերի և լաբորատորիաների գործունեությունը, ինչպես նաև ամբողջական պատկերացում ձեռք բերել՝ ինստիտուտի աշխատանքներում երիտասարդների ներգավվածության չափի,  ներկա և հնարավոր գիտական-ադմինիստրատիվ խնդիրների մասին, որոնց հանդիպում են երիտասարդները իրենց ուսումնասիրությունների ժամանակ:

Զեկուցումներով հանդես եկան «ՔԵՆԴԼ»-ի հետևյալ ստորաբաժանումները.

  • Փնջերի ֆիզիկա և էլեկտրամագնիսական դաշտերի խումբ
  • Կոնդեսացված նյութերի և պոլիմերների ֆիզիկայի խումբ
  • ԳԲՀ լաբորատորիա
  • Առաջատար նյութերի և միկրոսարքերի լաբորատորիա
  • Վակուումային լաբորատորիա
  • Ֆոտոնային փնջերի և օպտիկայի լաբորատորիա
  • Ինժեներության և տեխնոլոգիայի բաժանմունք