ԾՐԱԳԻՐ

ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Լույսի օր» համաշխարհային նախաձեռնության շրջանակներում հայտարարում է ԼՈՒՅՍանկարչական մրցույթ՝ «Լույսը բնության մեջ» խորագրով։

Մրցույթին հրավիրվում են 12-17 տարեկան անձինք։

Մրցույթին մասնակցության պայմաններն են՝

  • լուսանկարել լույսը բնության մեջ (արև, լուսին, կայծակ և այլն),
  • ընտրել ամենահաջողված բարձրորակ նկարը,
  • ուղարկել այն info@asls.candle.am էլ.փոստին՝ նշելով անունը, ազգանունը, դպրոցը և տարիքը: Խնդրում ենք նամակի թեմայի տողում նշել «Day of Light 2024»:

Մրցույթի վերջնաժամկետը մայիսի 24-ն է: Արդյունքները կամփոփվեն հունիսի 7-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի կողմից կազմակերպված «Լույսի օր» միջոցառման ժամանակ, որը նվիրված է լինելու մեծ բարերար, ՔԵՆԴԼ-ի հիմնադիր և առաջին նախագահ Ժիրայր Հովնանյանին։