Օգոստոս 15, 2022
Օգոստոսի 3-19-ը ռուս և հայ ավագ դպրոցների աշակերտների համար Երևանում անցկացվող՝ <<Տրաեկտորիա>> Աստղաֆիզիկայի դպրոցի մասնակիցներն այցելեցին ՔԵՆԴԼ ՍՀԻ։
Շրջայցի ընթքացքում մասնակիցներին ներկայացվեց ինստիտուտի պատմությունը, մագնիսական չափումների, էլեկտրոնային սկանավորող մանրադիտակի, գերբարձր վակուումային տեխնոլոգիաների, փորձարարական կենսաբանության և մի շարք այլ լաբորատորիաների գործունեությունը: ԱՐԵԱԼ արագացուցչային համալիրի և ԴԵԼՏԱ լաբորատորիայի երկֆոտոնային մանրադիտակի և միկրոմշակման փորձարարական կայանների օրինակով ներկայացվեցին լազերների և արագացուցիչների աշխատանքային հիմնական սկզբունքները:
Տրաեկտորիա Աստղաֆիզիկայի Դպրոցը՝ գիտական, կրթական և մշակութային նախաձեռնությունների՝ «Տրաեկտորիա» հիմնադրամի նախագիծն է:
Դպրոցի ծրագրերն ուղղված են գիտության և գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության խթանմանը, բնական և հումանիտար գիտությունների բնագավառում գիտակրթական ծրագրերի իրականացմանը, երիտասարդների ինտելեկտուալ մակարդակի և ստեղծագործական ներուժի բարձրացմանը, նրանց՝ գիտակրթական միջավայրում ներգրավմանը:
Աստղաֆիզիկայի դպրոցում առաջին ընդունելությունը տեղի է ունեցել 2016 թվականին, իսկ առաջին ավարտականը՝ 2019 թվականին։