Օգոստոս 15, 2022

<<Տրաեկտորիա Աստղաֆիզիկայի Դպրոցի>> Մասնակիցներն Այցելեցին ՔԵՆԴԼ ՍՀԻ

Օգոստոսի 3-19-ը ռուս և հայ ավագ դպրոցների աշակերտների համար Երևանում անցկացվող՝ <<Տրաեկտորիա>> Աստղաֆիզիկայի դպրոցի մասնակիցներն այցելեցին ՔԵՆԴԼ ՍՀԻ։

Շրջայցի ընթքացքում մասնակիցներին ներկայացվեց ինստիտուտի պատմությունը, մագնիսական չափումների, էլեկտրոնային սկանավորող մանրադիտակի, գերբարձր վակուումային տեխնոլոգիաների, փորձարարական կենսաբանության և մի շարք այլ լաբորատորիաների գործունեությունը: ԱՐԵԱԼ արագացուցչային համալիրի և ԴԵԼՏԱ լաբորատորիայի երկֆոտոնային մանրադիտակի և միկրոմշակման փորձարարական կայանների օրինակով ներկայացվեցին լազերների և արագացուցիչների աշխատանքային հիմնական սկզբունքները:

Տրաեկտորիա Աստղաֆիզիկայի Դպրոցը՝ գիտական, կրթական և մշակութային նախաձեռնությունների՝ «Տրաեկտորիա» հիմնադրամի նախագիծն է:

Դպրոցի ծրագրերն ուղղված են գիտության և գիտական ​​հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության խթանմանը, բնական և հումանիտար գիտությունների բնագավառում գիտակրթական ծրագրերի իրականացմանը, երիտասարդների ինտելեկտուալ մակարդակի և ստեղծագործական ներուժի բարձրացմանը, նրանց՝ գիտակրթական միջավայրում ներգրավմանը:

Աստղաֆիզիկայի դպրոցում առաջին ընդունելությունը տեղի է ունեցել 2016 թվականին, իսկ առաջին ավարտականը՝ 2019 թվականին։