Հունվար 23, 2021

Ցավակցական հեռագրեր

Հարգելի գործընկերներ,

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ տնօրեն պրոֆ. Վասիլի Ցականովի՝ կյանքից անժամանակ հեռանալու օրվանից ի վեր «ՔԵՆԴԼ» ինստիտուտը և Վ. Ցականովի ընտանիքը բազմաթիվ ցավակցական հեռագրեր են ստացել: Ընկերները և գործընկերներն ափսոսանքի խոսքեր են ուղղել Հայաստանի և աշխարհի տարբեր ծայրերից՝ ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտե, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, Երևանի պետական համալսարան, ”Голос Армении’’ թերթ, «ՔԵՆԴԼ» ՍՀԻ հոգաբարձուների խորհուրդ, DESY արագացուցչային կենտրոն (Գերմանիա), Փոլ Շերրեր Ինստիտուտ (PSI, Շվեյցարիա), Համբուրգի համալսարան (Գերմանիա), Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ (JINR, ՌԴ), Հյուսիսային Իլինոյսի համալսարան (ԱՄՆ), Չիկագոյի համալսարան (ԱՄՆ), Ֆերմիլաբ (Fermilab, ԱՄՆ), Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտ (INFN, Իտալիա), Դարմշտադի տեխնիկական համալսարան (Գերմանիա), Եվրոպական սինքրոտրոնային ճառագայթման արագացուցչային կենտրոն (ESRF, Ֆրանսիա), «Հովնանյան» հիմնադրամ (ԱՄՆ) և այլն:

Վ. Ցականովի ընտանիքը և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի անձնակազմն իրենց խորին երախտագիտությունն են հայտնում բոլորին՝ նման անդառնալի և ծանր կորստի պահին վշտակցության ու անկեղծ ցավակցությունների, Վասիլի Ցականովի հիշատակին ուղղված ջերմ խոսքերի, աղոթքների և Ցականովների ընտանիքի կողքին լինելու համար: