Մայիս 17, 2021
Սույն թվականի մայիսի 12-ին տեղի ունեցավ «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ինստիտուտի տնօրենի ընտրության և նշանակման հարցն էր:
Տնօրենի թափուր պաշտոնի համար նախապես հայտարարված մրցույթին դիմել էր «ՔԵՆԴԼ» ինստիտուտի արագացուցչային գծով փոխտնօրեն ֆ.մ.գ.թ. Բագրատ Գրիգորյանը:
Լսելով Բագրատ Գրիգորյանի կողմից ներկայացված ինստիտուտի զարգացման պլանը և տեսլականը՝ հոգաբարձուների խորհուրդը միաձայն հաստատեց Բագրատ Գրիգորյանի թեկնածությունը «ՔԵՆԴԼ» ինստիտուտի տնօրենի պաշտոնում:
Բ. Գրիգորյանը եղել է ինստիտուտի կազմավորման ակունքներում, արագացուցչային ֆիզիկայի բնագավառում ունի ավելի քան 20 տարիների փորձ, ղեկավարման, պետական և միջազգային կառույցների և գիտական հաստատությունների հետ հաղորդակցման մեծ փորձ և վայելում է ինստիտուտի աշխատակազմի հարգանքը:
ՔԵՆԴԼ թիմը սիրով շնորհավորում է Բագրատ Գրիգորյանին, ցանկանում բեղմնավոր աշխատանք, ինչը կապահովի ինստիտուտի կայուն զարգացումը և կհանգեցնի երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը: