Հոկտեմբեր 4, 2023

«ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային Հետազոտությունների Ինստիտուտի Երիտասարդ Գիտաշխատողները և Ուսանողները Հանդես Եկան Զեկույցներով

Ս.թ. հոկտեմբերի 4-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում կայացած աշխատանքային ժողովի ընթացքում երիտասարդ գիտաշխատողները և ուսանողները հանդես եկան իրենց ընթացիկ աշխատանքների մասին զեկույցներով: Նմանատիպ ժողովներն ինստիտուտում պարբերական բնույթ են կրում, որոնց նպատակն է կատարած աշխատանքների ներկայացումը, ինչպես նաև առկա խնդիրների ու առաջարկների քննարկումը, որոնց նրանք հանդիպել են ուսումնասիրությունների ժամանակ: