Փետրվար 15, 2024

ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի Դպրոցական Հյուրերը

Ս.թ. փետրվարի 14-ին Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» հ. 76 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներն այցելեցին ՔԵՆԴԼ ՍՀԻ: Ինստիտուտի գիտաշխատողները դիմավորեցին աշակերտներին՝ ներկայացնելով ինստիտուտի կազմավորման տարեգրությունը, ծավալած գործունեությունը և հեռանկարները: Աշակերտները շրջեցին լաբորատորիաներով՝ ծանոթանալով յուրաքանչյուրի աշխատանքներին:

Աշակերտների համար հագեցած և ուսանելի օր էր՝ լի բնագիտական առարկաներից նոր գիտելիքներով: