Նոյեմբեր 29, 2023

ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն Կրկին Հյուրընկալեց Դպրոցականներին

Նոյեմբերի 29-ին «Դպրոցը գիտական միջավայրում» ծրագրի շրջանակում ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն հյուրընկալել էր Երևանի հ. 186 դպրոցի 7-րդ դասարանի ակտիվ ու հետաքրքրասեր աշակերտներին:

Ծանոթանալով ինստիտուտի լաբորատորիաների գործունեությանը՝ դպրոցականները գիտաշխատողներին պարբերաբար հարցեր էին ուղղում՝ հնարավորինս ընդլայնելու բնագիտական առարկաներից ունեցած իրենց գիտելիքները:

Մանկավարժները նշեցին, որ այցը ճանաչողական էր, հետաքրքիր և ուսուցողական: