Սեպտեմբեր 19, 2023

ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում «Հայ-գերմանական համատեղ գործնական դասընթաց»-ի Մեկնարկը Տրվեց

Ս.թ. սեպտեմբերի 16-24-ը ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում անցկացվելու է «Հայ-գերմանական համատեղ գործնական դասընթաց», որը կազմակերպվել է ԴԵԶԻ (DESY) գիտահետազոտական ինստիտուտի, Համբուրգի համալսարանի և «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ:

Նոր գիտելիքներ ու մասնագիտական հմտություններ ձեռք բերելու նպատակով դասընթացի ընթացքում Համբուրգի համալսարանի տասնվեց և Երևանի պետական համալսարանի ութ ուսանողներ հայ և գերմանացի դասախոսների ղեկավարությամբ կկատարեն փորձարարական աշխատանքներ ԱՐԵԱԼ արագացուցչի վրա: