Ապրիլ 14, 2022

<<Տես Լույսը>> Ֆոտոմրցույթ

«ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված Լույսի Օրը միջոցառման շրջանակներում հայտարարում է <<Տես Լույսը>> (See the Light) խորագրով ֆոտոմրցույթ:

Մրցույթին հրավիրվում են մասնակցելու բոլոր նրանք, ովքեր 12 տարեկանից բարձր են: Մրցույթին մասնակցելու պայմաններն են՝

  • Գտնել լույսի որևէ աղբյուր
  • Լուսնկարել այդ լույսը
  • Ընտրել ամենահաջողված կադրը՝ բարձր որակի
  • Ուղարկել մեր էլ. հասցեին՝ info.candle.sri@gmail.com , նշելով՝ անուն, ազգանուն, դպրոցը, տարիքը: Նամակի խորագիր բաժնում նշելով՝ Day of Light.

Մրցույթի վերջանաժամկետն է՝ մայիսի 16-ը, արդյունքները կամփոփվեն հունիսի 9-ին Քենդլ Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպած <<Լույսի Օրը>> միջոցառման ժամանակ, որը նվիրված է լինելու «ՔԵՆԴԼ»-ի հիմնադիր և առաջին նախագահ Ժիրայր Հովնանյանին: Այդ օրը, նաև, տրվելու է «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքի մեկնարկը: