Բաց դռների օր ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Լույսի օր» համաշխարհային նախաձեռնության շրջանակներում ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն կազմակերպում է Բաց դռների օր, որը կանցկացվի 2026 թվականի հունիսի 9-ին: Միջոցառումը նվիրված է մեծ բարերար, ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի հիմնադիր և առաջին նախագահ Ժիրայր Հովնանյանին:

Եթե Ձեզ հետաքրքրում է առաջադեմ գիտությունը և ցանկանում եք իմանալ, թե ինչ է տեղի ունենում ինստիտուտի ​​լաբորատորիաներում, ինչպես նաև մասնակցել մի շարք հետաքրքիր փորձերի, ապա սա ձեր հնարավորությունն է խորասուզվելու գիտության աշխարհ, ուսումնասիրելու մեր նորարարական լաբորատորիաները և մասնակցելու հանրամատչելի գիտափորձերի:

📅 Միջոցառման մանրամասները՝

  • Ամսաթիվ՝ 9 հունիսի, 2026թ.
  • Ժամը՝ 10:00-15:00
  • Վայրը՝ ՔԵՆԴԼ ՍՀԻ, Աճառյան 31, Երևան, Հայաստան:

Բայց սա դեռ ամենը չէ.

Միջոցառման ընթացքում մենք իրականացնում ենք «Գիտություն և լույս. կիրառություններ» խորագրով ֆոտոպատմության մրցույթ՝ խրախուսելու ստեղծագործ միտք ունեցողներին բացահայտելու լույսի և գիտության հետաքրքրաշարժ աշխարհը: Ուստի, բաց մի թողեք այս հնարավորությունը՝ ցուցադրելու ձեր ստեղծագործությունն ու գիտելիքները ֆոտոպատմության միջոցով:

📅 Մրցույթի մանրամասները՝

  • Տարիք՝ 12-17 տարեկան դպրոցականներ
  • Թեմա՝ «Գիտություն և լույս. կիրառություններ»
  • ֆոտոպատմությունը՝ մինչև 10 լուսանկար
  • Ներկայացման վերջնաժամկետ՝ 29 մայիսի, 2026թ.:

🎥 Ինչպես մասնակցել.

Ներկայացրեք պատմություն առավելագույնը 10 լուսանկարների միջոցով՝ հիմնվելով մրցույթի թեմայի վրա:

Ուղարկեք լուսանկարները info@asls.candle.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, դպրոց և տարիք։ Խնդրում ենք նամակի թեմայի տողում նշել «Լույսի օր 2026»:

Արդյունքները կամփոփվեն 2026 թվականի հունիսի 9-ին՝ միջոցառման ժամանակ։ Սահմանվում է մրցանակային 3 տեղ: Առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերած դպրոցին ևս կհանձնվի մրցանակ:

june 092025 (4)