Դեկտեմբեր 26, 2014
Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի վրա փորձարարական հետազոտություններ իրականացնելու մրցույթի շրջանակներում ընդունվել է հինգ նախագիծ, որոնք են՝
- Սիլիցիումի էլեկտրոֆիզիկական հատկությունների և դիէլեկտրիկ սիլիցիումային կառույցների հետազոտություն, Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (ԵՖԻ), ՀՀ
- Գերարագ ճառագայթման մոլեկուլագենետիկ էֆֆեկտների ուսումնասիրություն, ԵՊՀ, ՀՀ
- Հակածերացման միացությունների համար նախատեսված պոտենցիալ կենսաբանական աղբյուրների ուսումնասիրություն, Մոլեկուլային գենետիկայի ինստիտուտ, ԳԱԱ , ՀՀ
- «ԱՐԵԱԼ» էլեկտրոնային փնջի ճառագայթմամբ ֆերոէլեկտրիկ նանոթաղանթների բնութագրերի բարելավման հետազոտություններ, ՀԱՊՀ, ՀՀ
- Միամոդալ արագացուցչային կառուցվածքի տեսագործնական ապացուցման փորձ, «ՔԵՆԴԼ» ՍՀԻ, ՀՀ
Կարելի է վստահորեն ասել, որ գիտական հանրության համար 2015թ.-ը լինելու է մեծ ձեռքբերումների տարի: Տարբեր գիտական հաստատությունների հետազոտական խմբերի կողմից հետազոտական ծրագրի սկիզբը և բարեհաջող գործարկումը դիտվում է որպես «ԱՐԵԱԼ» արագացուցչի հետազոտողների հանրության համար առանցքային իրադարձություն: