Դեկտեմբեր 26, 2014

«ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի հետազոտական ծրագիր 2015

Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի վրա փորձարարական հետազոտություններ իրականացնելու մրցույթի շրջանակներում ընդունվել է հինգ նախագիծ, որոնք են՝

  • Սիլիցիումի էլեկտրոֆիզիկական հատկությունների և դիէլեկտրիկ սիլիցիումային կառույցների հետազոտություն, Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (ԵՖԻ), ՀՀ
  • Գերարագ ճառագայթման մոլեկուլագենետիկ էֆֆեկտների ուսումնասիրություն, ԵՊՀ, ՀՀ
  • Հակածերացման միացությունների համար նախատեսված պոտենցիալ կենսաբանական աղբյուրների ուսումնասիրություն, Մոլեկուլային գենետիկայի ինստիտուտ, ԳԱԱ , ՀՀ
  • «ԱՐԵԱԼ» էլեկտրոնային փնջի ճառագայթմամբ ֆերոէլեկտրիկ նանոթաղանթների բնութագրերի բարելավման հետազոտություններ, ՀԱՊՀ, ՀՀ
  • Միամոդալ արագացուցչային կառուցվածքի տեսագործնական ապացուցման փորձ, «ՔԵՆԴԼ» ՍՀԻ, ՀՀ

Կարելի է վստահորեն ասել, որ գիտական հանրության համար 2015թ.-ը լինելու է մեծ ձեռքբերումների տարի: Տարբեր գիտական հաստատությունների հետազոտական խմբերի կողմից հետազոտական ծրագրի սկիզբը և բարեհաջող գործարկումը դիտվում է որպես «ԱՐԵԱԼ» արագացուցչի հետազոտողների հանրության համար առանցքային իրադարձություն: