Ապրիլ 20, 2015

«ԴԵԼՏԱ» լաբորատորիայի լազերի նոր ձևավորում

«ՔԵՆԴԼ» ֆոտոնային փնջի և օպտիկայի խումբը նախագծել և բարեհաջող գործարկել է լազերային փնջի փոխանցման նոր սխեմա, որը հնարավորություն է տալիս օգտագործել երկֆոտոն լազերով սկանացնող մանրադիտակը միաժամանակ և´ «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի, և´ «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի միկրոմշակման կայանի հետ: Նոր օպտիկական սխեման թույլ տվեց պահպանել ուժեղացված ինֆրակարմիր (1.7 մՋ) և փոխարկված ուլտրամանուշակագույն (340 մկՋ) իմպուլսների համար լազերի սկզբնական բարձր էներգիայի մակարդակը:

Փնջի 50/50 տրոհիչից անդրադարձվող գերկարճ ինֆրակարմիր ճառագայթի լազերի հզորության մի մասը (~700 մՎ)  գերհաճախային գեներատորից ուղղորդում է դեպի մանրադիտակի կայան: Անցած ճառագայթը ուժգնանում է ռեգեներատիվ ուժեղացուցիչի օգնությամբ: «ԱՐԵԱԼ» գծային արագացուցիչը գործադրելու համար ուժեղացված բարձր էներգիայով ինֆրակարմիր իմպուլսը այնուհետև ուղղորդվում է կա´մ դեպի միկրոմշակման կայան, կա´մ դեպի ուլտրամանուշակագույն փոխակերպիչ:

Այսպիսով, կենսաբանական նմուշները մանրադիտակի օբյեկտիվի տակ կարող են գրգռվել մինչև ~1013 Վտ/սմ2 ինֆրակարմիր պիկային ինտենսիվությամբ: Կախված փորձերի պահանջներից՝ լազերի ինտենսիվությունը կարող է ղեկավարվել մանրադիտակի մուտքի մոտ նոր տեղադրված շարժիչով ղեկավարվող մարիչի օգնությամբ: