Հուլիս 18, 2013

«ԱՐԵԱԼ» միջազգային տեխնիկական խորհրդատվական հանձնաժողովի հանդիպումը 16-18.07.2013

2013թ.-ի հուլիսի 16-18-ը «ՔԵՆԴԼ»-ում դոկտոր Թերենս Գարվիի գլխավորությամբ (PSI) տեղի ունեցավ «ԱՐԵԱԼ» համակարգի միջազգային տեխնիկական խորհրդատվական հանձնաժողովի հանդիպումը: Ծրագիրը իր մեջ ներառում էր շնորհանդեսներ, հաշվետվություններ և քննարկումներ նախագծի և հետագա առաջխաղացման մասին: Դիտարկվեցին համակարգի բոլոր հիմնական կայանները, մասնավորապես՝ ԳԲՀ, լազերը, վակուումը, վերահսկումը: Հատուկ ուշադրություն հատկացվեց «ԱՐԵԱԼ» համակարգի վրա կատարվելիք փորձերին և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի մոտական և երկարաժամկետ գիտական հիմնահարցերին: