Ապրիլ 15, 2019

Armenisch-Deutsche Korrespondenz 2019. «Հայ-Գերմանական դասընթաց»

Կլաուս Ֆլոթմանի («ԴԵՍԻ») և Վասիլի Ցականովի («ՔԵՆԴԼ») կողմից հեղինակած “Joint Learning at CANDLE” հոդվածը հրատարակվել է “Armenisch-Deutsche Korrespondenz” (ADK, 182) ամսագրում:

Հոդվածում ներկայացված է պրոֆ. Յորգ Ռոսբախի (Համբուրգի համալսարան) նախաձեռնությունը՝ ուղղված Հայ-գերմանական համատեղ գործնական դասընթացի մշակմանը, որի նպատակն է Համբուրգի Համալսարանի և Երևանի Պետական Համալսարանի ուսանողներին հնարավորություն ընձեռել մեկ շաբաթ շարունակ փորձեր իրականացնել «ՔԵՆԴԼ» ինստիտուտի լաբորատորիաներում և փորձարարական կայաններում: Դասընթացը առաջիկա երկու տարիների ընթացքում աջակցություն է ստանալու Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից՝ «Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում:

Անգլերեն թարգմանություն