Մարտ 14, 2018

Բաց դռների օր

Մարտի 14-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում Անանիա Շիրակացու անվան ճեմարանի աշակերտների համար կազմակերպվել էր բաց դռների օր՝ նվիրված Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան (1879–1955) օրվան: Աշակերտները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին գիտության բոլոր բնագավառների նկատմամբ մինչ ծանոթանում էին ինստիտուտում գործող սարքերին և լաբորատորիաներին: Մենք հույս ունենք, որ այս այցը խթան կհանդիսանա նրանց փայլուն և լուսավոր ապագայի համար: