Մայիս 28, 2021

ՔԵՆԴԼ-ը վերաբացում է իր դռները

Երկարատև սահմանափակումներից հետո «ՔԵՆԴԼ» ինստիտուտը նորից վերաբացում է իր դռները գիտական և կրթական այցերի համար: Այս անգամ շրջայց էր կազմակերպվել Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի սաների համար: Աշակերտներն այցելեցին մագնիսական չափումների, էլեկտրոնային սկանավորող մանրադիտակի, գերբարձր վակուումային տեխնոլոգիաների, փորձարարական կենսաբանության և մի շարք այլ լաբորատորիաներ: ԱՐԵԱԼ արագացուցչային համալիրի երկֆոտոնային մանրադիտակի և միկրոմշակման փորձարարական լաբորատորիաներում ներկայացվեցին նաև լազերների և արագացուցիչների աշխատանքային հիմնական սկզբունքները: