Մարտ 15, 2021

Բաց մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար

Դիմումների ընդունման վերջնաժամկետը լրացել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար   Տնօրենի թեկնածուի նկատմամբ առաջադրվող պահանջները` Մինչև 65 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Բնական կամ տեխնիկական գիտություն­ների բնագավառում […]

Մարտ 23, 2026

Նոր բարձրէներգիական ֆեմտովայրկյանային լազերային համակարգի տեղադրում ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում

ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն արդիականացրել է իր գերարագ լազերային ենթակառուցվածքը՝ տեղադրելով Light Conversion, UAB ընկերության արտադրության կրկնման հաճախության սինքրոնացմամբ բարձրէներգիական PHAROS ֆեմտովայրկյանային լազեր, որը մատակարարվել է SIA ARMGATE ընկերության կողմից։ Սարքավորումը ձեռք է բերվել Բարձրագույն կրթության և […]

Մարտ 18, 2026

Երիտասարդ գիտաշխատողների և ուսանողների հերթական զեկուցումները

Ս.թ. մարտի 18-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի երիտասարդ գիտաշխատողները և ուսանողները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքների հաշվետվությունները։ Սեմինարի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին վերջին 6 ամիսների ընթացքում ձեռք բերված արդյունքները, կիսվեցին իրենց հետագա գիտական ծրագրերով և անդրադարձան իրենց նախագծերի ընթացքում […]

Փետրվար 26, 2026

Ատենախոսությունների քննարկում ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում

Փետրվարի 25-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում տեղի ունեցավ ատենախոսությունների  քննարկում. Համլետ Իսունց — «Արագացուցչային տեխնիկայում կիրառվող մասնիկների փնջերի արտանցման պատուհանների ստացման նոր տեխնոլոգիայի մշակում», Ալբերտ Դավթյան — «Con-Flat տեսակի կցաշուրթային միացման տեխնոլոգիայի մշակումը գերբարձր վակուումային համակարգերում»։

Փետրվար 9, 2026

ARPA ինստիտուտը հայտարարում է մրցույթ հայ գիտնականների համար

ARPA ինստիտուտը հայտարարում է Ադրին Ղարախանիի անվան երիտասարդ գիտնականների ամենամյա գյուտերի մրցույթի մեկնարկի մասին։ Մրցույթը նպատակ ունի խրախուսել երիտասարդ գիտնականներին, որոնք աշխատում են գիտության, ճարտարագիտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիաների և ստեղծագործ գյուտարարության ոլորտներում, ինչպես նաև զարգացնել նրանց […]

Հունվար 29, 2026

ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի ներկայացուցիչը Մալայզիա–Ճապոնիա միջազգային համաժողովում

Հունվարի 23–25-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի Նորագույն նյութերի և միկրոսարքերի լաբորատորիայի գիտաշխատող Լայա Անջոն մասնակցեց Նանոգիտության, նանոտեխնոլոգիաների և նանոճարտարագիտության Մալայզիա–Ճապոնիա միջազգային 7-րդ համաժողովին (MJIC 2026)։ Այն հեղինակավոր միջազգային հարթակ է, որը միավորում է աշխարհի տարբեր երկրներից առաջատար գիտնականների, […]

Դեկտեմբեր 24, 2025

The 19th International Conference on X-ray Absorption Fine Structure (XAFS2026)

Հավելյալ տեղեկության համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://xafs2026.org/XAFS2026/3-xafs2026.html

Դեկտեմբեր 5, 2025

Սեմինար «Նոր կոմպոզիտային սիլիկատային միացությունների ճառագայթահարման նկատմամբ կայունության ուսումնասիրությունը» թեմայով

Դեկտեմբերի 4-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում կայացավ սեմինար  «Նոր կոմպոզիտային սիլիկատային միացությունների ճառագայթահարման նկատմամբ կայունության ուսումնասիրությունը» թեմայով, զեկուցող՝ Անուշ Բադալյան (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ):

Նոյեմբեր 27, 2025

Սեմինար «Սիլիցիումի կարբիդի հիմքով կերամիկական կոմպոզիտների սինթեզը եռաչափ տպագրության համար ընտրողական լազերային հալեցման տեխնոլոգիայով» թեմայով

Նոյեմբերի 27-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում անցկացվեց սեմինար  «Սիլիցիումի կարբիդի հիմքով կերամիկական կոմպոզիտների սինթեզը եռաչափ տպագրության համար ընտրողական լազերային հալեցման տեխնոլոգիայով» թեմայով, զեկուցող՝ Ծովինար Ղալթաղչյան (ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ):

Նոյեմբեր 24, 2025

«Արգենտինյան Հանրապետություն» հ. 76 հիմնական դպրոցի աշակերտների այցը ՔԵՆԴԼ ՍՀԻ

Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» հ. 76 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները, նախագծային աշխատանքի շրջանակներում,  նոյեմբերի 20-ին այցելեցին ՔԵՆԴԼ ՍՀԻ: Աշակերտները, ինստիտուտի գիտաշխատողների ուղեկցությամբ,  շրջեցին լաբորատորիաներով՝ ծանոթանալով իրականացվող աշխատանքներին

Նոյեմբեր 24, 2025

Երիտասարդ գիտնականների՝ 2025թ. Հերթական Հաշվետու Զեկույցները

Նոյեմբերի 19-21-ը ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի երիտասարդ գիտաշխատողներն ու ուսանողները հանդես եկան հերթական հաշվետու զեկույցներով: Կատարած աշխատանքներից և առաջիկա անելիքներից զատ՝ ներկայացվեցին նաև այն խնդիրները, որոնց բախվել էին նրանք իրենց հետազոտությունների ժամանակ: