Սեպտեմբեր 26, 2017

Պղնձյա ռեզոնատորներ

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում բարեհաջող ավարտվել են գերկարճ թանձրուկների չափման համար նախատեսված բարձր ճշգրտությամբ պղնձյա ռեզոնատորների պատրաստման աշխատանքները: Նոր տեսակի ռեզոնատորը, որը պատրաստվել է «ԴԵԶԻ» արագացուցչային կենտրոնի (Համբուրգ, Գերմանիա), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի (Տրոիցկ, Ռուսաստան) և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի մասնագետների համագործակցության արդյունքում, կարևոր քայլ է ֆեմտո և ատտովայրկյանային ժամանակային տիրույթում գերկարճ թանձրուկների վերահսկողության, ինչպես նաև հետագայում  «ՌԵԳԻ» և «ԱՐԵԱԼ» կայաններում իրականացվելիք գերարագ հետազոտությունների համար: