Մարտ 24, 2020

ԳԲՀ դաշտի շղթայակցորդիչի տարրերի վակուումային զոդում

«ՔԵՆԴԼ» Ինստիտուտի «Վակուումային տեխնոլոգիաներ» լաբորատորիայում հաջողությամբ նախագծվել և պատրաստվել են ԳԲՀ էլեկտրամագնիսական ալիքների շղթայակցորդիչի տարրեր, որոնք նախատեսված են 3 ԳՀց հաճախությամբ (S-band) արագացնող համակարգի համար: Վակուումային զոդումն իրականացվել է վակուումային վառարանում՝ 10-6 մբար վակուումի պայմաններում՝ միևնույն ժամանակ օգտագործելով վակուումային հատուկ տիպի արծաթե զոդանյութ: Տաքացման պրոցեսը ղեկավարվել է երկու թերմոզույգերի գործածմամբ՝ կայունացնելով ջերմաստիճանը ±10C ճշտությամբ: Զոդված տարրերի որակը լիովին բավարարում է ԱՐԵԱԼ արագացուցչի արագացնող համակարգերի տեխնիկական պահանջներին: Պրոցեսն իրականացվել է տ.գ.թ. Վլադիմիր Դեխտյարովի անմիջական ղեկավարությամբ: