Օգոստոս 22, 2013

Նոր բարձր էներգիայով գերարագ ուլտրամանուշակագույն լազերի ձեռքբերումը 18-22.08.2013

Ֆրանսիական “Amplitude Systèmes” ընկերության կողմից «ԱՐԵԱԼ» նախագծի համար թողարկված բարձր էներգիայով գերարագ ուլտրամանուշակագույն լազերը հաջողությամբ տեղադրվել է «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում: Ընկերության ներկայացուցիչը և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ մասնագետները համատեղ իրականացրին տեղադրման սկզբնական աշխատանքները: Հաջողությամբ գեներացվել է 258 նմ ալիքի երկարությամբ ուլտրամանուշակագույն լազերային ճառագայթը: Տեղադրման վերջնական աշխատանքները և փորձարկումը նախատեսվում են սեպտեմբերին: