Նոյեմբեր 15, 2019

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի այցը «ՔԵՆԴԼ»

Այսօր «ՔԵՆԴԼ» ինստիտուտ էին այցելել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ և ուսանողներ, որոնց ներկայացվեցին ինստիտուտի՝ մի շարք հետազոտական հնարավորություններ ընձեռող լաբորատորիաները և փորձարարական կայանները: Համատեղ քննարկումների արդյունքում հյուրերը շնորհակալություն հայտնեցին ինստիտուտի գործունեության համապարփակ ներկայացման համար և փաստեցին, որ այս հանդիպումը կարող է հետագա փոխշահավետ համագործակցության հիմք հանդիսանալ: