Մայիս 18, 2015

Նոր բարելավումներ «ԱՐԵԱԼ» ղեկավարման համակարգի համար

«ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի ղեկավարման համակարգի բարելավման համար հիմք կհանդիսանա ժամանակակից µTCA տեխնոլոգիան: Վերջերս «ԴԵԶԻ»-ում ավարտվել են «ԱՐԵԱԼ» արագացուցչի համար նախատեսված µTCA համակարգերի պատրաստման աշխատանքները, որոնք ղեկավարվում էին Control և Low Level RF խմբերի կողմից: «ՔԵՆԴԼ»-ի մասնագետների հետ համատեղ µTCA համակարգերի պարամետրերի կարգավորումից հետո, նախատեսված է, որ վերջիններս «ՔԵՆԴԼ» կբերվեն 2015թ.-ի աշնանը: Նոր µTCA համակարգը «ՔԵՆԴԼ» և «ԴԵԶԻ» կենտրոնների  համագործակցության համար լավ առաջընթաց է: Այն կօգնի, որպեսզի «ԱՐԵԱԼ»-ի աշխատանքը համապատասխանի համաշխարհային մակարդակի զարգացումներին: