Ապրիլ 2, 2015

Նորություններ «ԴԵԼՏԱ» միկրոմշակման կայանից

Օգտագործելով «S-pulse» լազերի երկրորդ հարմոնիկը (515 նմ ալիքի երկարություն ունեցող կանաչ լույսը)՝ Տիգրան Սարգսյանի գլխավորած «ՔԵՆԴԼ» ՍՀԻ ֆիզիկոսների թիմը «ԴԵԼՏԱ» լաբորատորայի միկրոմշակման կայանում սիլիցիումի 100 միկրոմետր տրամագիծ ունեցող մանրաթելի միջուկի վրա հաջողությամբ ստացել է 10 միկրոմետր պարբերությամբ ցանցը: Բարձր լուծողականություն ունեցող դիֆրակցիոն ցանցի արտադրությունը և զարգացումը խոստումնալից գործածում կունենա տվիչների, օպտիկական կապի, բիոմեխանիկայի և այլնի բնագավառներում: