Մարտ 15, 2018

Գործնական դասընթաց ուսանողների համար

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ, որտեղ նրանց ներկայացվեց ինստիտուտի մասնագետների կողմից մշակված գործնական դասընթացը՝ արագացուցչային ֆիզիկայի, տեխնիկայի և դրանց կիրառությունների վերաբերյալ:

Ուսանողները ծանոթացան ներկայումս «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում գործող լաբորատորիաներին և գիտական սարքավորումներին, ինչպես նաև վերոնշյալ դասընթացի շրջանակներում ուսումնասիրվող թեմաներին՝

  • Ներածություն արագացուցիչների վերաբերյալ
  • Փնջերի ախտորոշում և կառավարում
  • ԳԲՀ համակարգեր և չափումներ
  • Մագնիսներ և չափումներ
  • Վակուումային տեխնոլոգիա և փորձարարական ստենդեր
  • Արագացուցչային ինժեներություն և տեխնոլոգիա
  • Ռադիացիոն անվտանգություն և դոզիմետրիա
  • Լազերներ և օպտիկական համակարգեր
  • Փնջի ստացում և փորձարկումներ
  • Լազերային միկրոմշակում
  • Լազերային ֆլուորեսցենտային մանրազննում